Գլխավոր էջ Նորություններ Չպատվաստված մարդկանց մոտ COVID-19-ի կրկնվելու վտանգը 5 անգամ մեծ է

Չպատվաստված մարդկանց մոտ COVID-19-ի կրկնվելու վտանգը 5 անգամ մեծ է

184
0

Եթե մարդը COVID-19-ից ապաքինվելուց հետո գոնե մեկ չափաբաժին պատվաստանյութ է ստանում, նրա օրգանիզմը կրկնակի վարակումից լրացուցիչ պաշտպանություն է ստանում։ Իսկ չպատվաստված մարդկանց մոտ կրկնակի վարակվելու վտանգը 5 անգամ ավելի բարձր է։ Նոր հետազոտության ընթացքում այսպիսի եզրահանգման է եկել գիտնականների խումբը՝ Ռոնեն Արբելի (Թել Ավիվի Քլալիթ առողջապահության ծառայությունից) գլխավորությամբ։

 

Հետազոտության ընթացքում գիտնականները Իսրայելում հավաքել են ավելի քան 149 000 պացիենտի տվյալները։ Նրանք բոլորը ապաքինվել էին COVID-19-ից եւ մինչ այդ պատվաստված չէին։ Նրանցից ավելի քան 83 000-ը պատվաստվել է ապաքինվելուց հետո։ Արդյունքները ցույց են տվել, որ նրանցից 354 մարդ նորից է վարակվել COVID-19-ով, մինչդեռ չպատվաստվածների մեջ կրկնակի վարակվողների թիվը 2168 էր։

 

«Իմունիտետը վարակի նկատմամբ անհրաժեշտ մակարդակով պահպանվում է առաջին 3 ամիսներին, բայց դա տեղի է ունենում ոչ միշտ»,- ասել է վարակաբան Բրյուս Ֆարբերը Northwell Health-ից՝ մեկնաբանելով հետազոտության արդյունքները։

 

Նրա խոսքով՝ չարժե մտածել, թե հիվանդությունից հետո մարդու մոտ կձեւավորվի մշտական իմունիտետ։ Շատ պացիենտներ կարծում են, որ եթե իրենք կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեն, ուրեմն պատվաստվել պետք չէ։ Բայց Ֆերբերը նշել է, որ պատվաստումն օգնում է երկարացնել եւ ամրացնել օրգանիզմի իմունիտետը։

 

Ավելին, վարակաբանը կանխատեսում է, որ մարդիկ կորոնավիրուսի դեմ պետք է պատվաստվեն ամեն տարի։ Նրա խոսքով՝ այժմ վարակման մակարդակը նվազում է, բայց, հավանաբար, ոչ հեռավոր ապագայում վիրուսի ավելի շատ շտամներ կհայտնվեն։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ