Գլխավոր էջ Նորություններ «Օմիկրոնի» թաքնված ախտանիշները

«Օմիկրոնի» թաքնված ախտանիշները

237
0

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը քթի փոխարեն կարող է «նստել» աղիքներում։ Ռիա նովոստիի  հաղորդմամբ, այս հայտարարությունը, ըստ The Sun-ի, արել է ZOE Covid Symptom Study-ի պրոֆեսոր Թիմ Սպեկտորը:

 

Ըստ փորձագետի, «օմիկրոն» շտամով վարակված մարդիկ կարող են զգալ միայն ստամոքս-աղիքային ախտանիշներ, այդ թվում՝  սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ և փքվածություն, այրոց, փորլուծություն։

 

Այս ախտանիշները հայտնաբերվելու դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս անհապաղ գնալ ինքնամեկուսացման և թեստ հանձնել՝ կորոնավիրուսային վարակը հայտնաբերելու համար։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «օմիկրոնով» վարակվածների մոտ նոր ախտանիշ է սկսվել։ Խոսքը հիպերեստեզիայի մասին է, երբ ցավում է ամբողջ մարմինը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ