Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս է սերն ազդում մարդու առողջության վրա․ պարզաբանում է նյարդաբանը

Ինչպե՞ս է սերն ազդում մարդու առողջության վրա․ պարզաբանում է նյարդաբանը

1641
0

Փետրվարի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես սիրահարների տոն։ Այն մասին, թե ինչպես է սերն ազդում մեր առողջության վրա, պարզել ենք նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանից։

 

«Գիտնականները տասնյակ տարիներ փորձում են բացահայտել այս միստիկ զգացումը՝ սերը, և վերջինիս ազդեցությունն ուղեղի վրա։ Հայտնի է, որ այլ էմոցիաների նման սերը ևս կապված է օրգանիզմում տեղի ունեցող մի շարք պրոցեսների հետ։ Սիրահարվածությունը հրաշալի զգացում է, որը յուրաքանչյուրս երբևէ ապրել ենք։ Սիրահարված մարդը կորցնում է ախորժակը, քունը, ժամանակի զգացողությունը։ Էյֆորիկ է և պատրաստ «սարեր շուռ տալ», ընդ որում դառնում է ավելի քիչ ընկալունակ բացասական էմոցիաների և ցավի հանդեպ»,-նշեց նա՝ հավելելով, որ պատճառն այդ միստիկ և անբացատրելի զգացողության հորմոններ են, այլ ոչ կոնկրետ մարդն ում սիրահարվել ենք։

Ըստ բժշկի՝ հիմանկան մեղավոը ուղեղում արտադրվող քիմիական նյութերն են։

«Սիրահարվածության ընթացքում մարդն ունակ է զգալու էմոցիաների և զգացողությունների ողջ սպեկտը՝ ոգեշնչումից և անսահման երջանկությունից մինչև խորը հիասթափություն։ Երբ մարդ սիրահարվում է, երջանկության հորմոն՝ դոֆամինը և սիրո հորմոն օքսիտոցինը զավթում են նրա ուղեղը։ Ակտիվանում է «պարգևատրման» համակարգը։ Սա է պատճառը, որ հաճախ զգում ենք օդի պակաս կամ սրտխփոցներ։ Ուղեղը նաև արտադրում է վազոպրեսին և նորադրենալին, որոնք հրահրում են հիացմունքի և հաճույքի զգացողությունները»,-ասել է Պոդսյանը։

Նա նաև նշեց, որ որոշ կենտրոնների ակտիվացմանը զուգահեռ, դեակտիվանում են այլ հատվածներ, որը պայմանավորում են սիրահարվածների մոտ տագնապի պակասով, վստահության զգացումով․«Գիտնականներն այդ կերպ են բացատրում սիրահարվածների՝ հաճախ ոչ սթափ դատողությունն իրենց սիրած օբյեկտի հանդեպ, և «վարդագույն ակնոցների» առկայությունը։ Ֆունկցիոնալ ՄՌՏ հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղի որոշ հատվածներ «վառ լուսավորվում են», այսինքն՝ արյան հոսքը ուժեղանում է տվյալ հատվածներ, երբ մարդիկ նայում են իրենց սիրելիների նկարներին կամ խոսում նրանց մասին»։

Մենք նաև հետաքրքրվեցինք տարածված այն կարծիքով, որ մարդիկ, ովքեր սիրո պակաս են ունենում կամ սիրահարված չեն լինում, սկսում են ավելի շատ քաղցրավենիք օգտագործել։

«Քաղցրի հանդեպ ձգողությունը շատերին է ծանոթ։ Քաղցր սնունդից մենք ստանում ենք դոֆամին, որը պատասխանատու է երջանկության զգացումի համար, բայց դոֆամին մենք ստանում ենք նաև երբ սովորում ենք նոր հմտություններ, հասնում դրված նպատակներին և ավարտին հասցնում կարևոր գործերը։ Քաղցրի միջոցով երջանկության և բավարարվածության զգացում ստանալու միտումը վտանգավոր է այնքանով, որ վերջինս նվազեցնում է ուղեղի մոտիվացիան և էներգիա նպատակներին հասնելու ուղղակի չի արտադրվում»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ