Գլխավոր էջ Նորություններ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «դելտակրոն» մուտացված շտամ

Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «դելտակրոն» մուտացված շտամ

202
0

Բրիտանացի համաճարակաբանները հայտնել են SARS-CoV-2 վիրուսի նոր մուտացված շտամի առաջացման մասին։ Daily Mail-ը գրում է, որ վիրուսի մեջ հայտնաբերվել են տարրեր, որոնք առկա են ինչպես «օմիկրոն», այնպես էլ «դելտա» շտամում, ինչի կապակցությամբ այն ստացել է «դելտակրոն» անվանումը։

 

Ենթադրվում է, որ մուտացիան առաջացել է մի մարդու մոտ, ով վարակվել է միաժամանակ երկու շտամով։

 

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այնուամենայնիվ, փորձագետներն առաջարկում են խուճապի չմատնվել՝ հաշվի առնելով, որ նոր շտամով վարակվելու բավականին քիչ դեպքեր կան, և արդեն մասամբ ձևավորել է կոլեկտիվ իմունիտետ ինչպես «դելտայի», այնպես էլ «օմիկրոնի» նկատմամբ։

 

«Այսպիսով, տեսականորեն այն չպետք է չափազանց մեծ վտանգ ներկայացնի: Իհարկե, ոչ ոք չի կարող ամեն ինչ հստակորեն կանխատեսել, բայց այս պահին ես այնքան էլ անհանգստացած չեմ», — ասել է անգլիացի պրոֆեսորը։

 

Միևնույն ժամանակ, ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել էր, որ COVID-19 համաճարակը դեռ հեռու է ավարտվելուց, և հավանական է վիրուսի նոր վտանգավոր շտամների ի հայտ գալը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ