Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում կարանտինը խախտելու համար տուգանք է սահմանվում

Վրաստանում կարանտինը խախտելու համար տուգանք է սահմանվում

452
0

Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը նախապատրաստում է օրենքի նախագիծ, որը տուգանքներ կսահմանի կարանտինի պայմանները խախտելու համար։ Տուգանքների չափերն արդեն հայտնի են․

անձանց համար դրանք կլինեն 3000 լարի (մոտ 1000 դոլար),
կազմակերպությունների համար՝ 15 հազար լարի (5000 դոլար)։
Իսկ նրանք, որոնք կկրկնեն կարանտինի պայմանների խախտումները, կենթարկվեն մինչև իսկ քրեական հետապնդման։ Նրանք կարող են դատապարտվել տնային կալանքի կամ մինչև 1 տարի ազատազրկման։

Արդեն մարտի վերջին հանձնաժողովը մտադիր է այս կարգավորումները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ