Գլխավոր էջ Նորություններ Առաջիկա օրերից կսկսվի դպրոցների ամբողջական ախտահանումը

Առաջիկա օրերից կսկսվի դպրոցների ամբողջական ախտահանումը

547
0

Պատրաստվում ենք մարզպետարանների հետ ակտիվ աշխատել, առաջիկա օրերից սկսել դպրոցների ամբողջական ախտահանումը: Այս մասին Հայկական միասնական տեղեկտվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սա նույնպես հնարավորություն է բոլոր տեսակի, եթե դրանք առկա են, վիրուսները դպրոցներից վերացնելու համար: Այսինքն՝ ախտահանման մեծ գործընթաց կլինի ուսումնական հաստատություններում: Սա լրացուցիչ հանգստացնող հնարավորություն է, որ դպրոցները, երբ արտակարգ իրավիճակն ավարտվի, լիարժեք պատրաստ լինեն կրթական գործընթացին և ընդունեն աշակերտներին»,- ասաց Հարությունյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ