Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ խնդիրներ կլուծեն ծխախոտի օգտագործումը արգելելով

Ի՞նչ խնդիրներ կլուծեն ծխախոտի օգտագործումը արգելելով

361
0

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝ Կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկը:

Առաջարկվող փոփոխություններով հանրային սննդի բոլոր վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն արգելվելու է:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի համաձայն՝ նախատեսված էր, որ 2021 թվականի հունվարի 1-ից պետք է արգելվի ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում եւ հանրային սննդի օբյեկտներում։ Դրանց օգտագործումն արգելված է լինելու hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, աշխատանքային այլ փակ տարածքներում (անկախ սեփականության ձևից), առևտրի կենտրոններում, ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները (որոշ բացառություններով): Ի վերջո որոշումը ընդունվեց, և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 2022թ-ի մարտի 15-ից ծխախոտ օգտագործելը հանրային վայրերում կարգելվի։

Medmedia.am-ի տաղավարում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշել էր, որ Հակածխախոտային և հակաալկոհոլային նախագծերն իրար հետ տարեկան 250 մլրդ դրամի վնաս էին հասցնելու ՀՀ բյուջեին։

«Հակաալկոհոլայինի դեմն առանք, ասեմ, որ դրանով փորձում էին սպանել ամբողջ գինեգործությունը Հայաստանում, իսկ մենք հակազդեցինք։Սա անհիմն, անիրագործելի ու անտրամաբանական պոպուլիզմով համեմված օրենք է։ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հաճոյացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որովհետև աշխարհում չկա ավելի անտրամաբանական բան, քան բացօթյա տարածքում, ռեստորանում արգելել ծխելը»,-նշել էր Բարսեղյանը ու հավելել, որ այս օրենքը պարզապես անիրագործելի է։

«Այս մարդիկ ինչպե՞ս են պատկերացնում, որ բացօթյա որևէ տարածքում ծխելն արգելեն, սա, այսպես ասած՝ ձեռառնոցի է»,-ասել էր նա։

Շատերի կարծիքով հակածխախոտային օրենքը խաղ է անում ՀՀ պետական բյուջեի 100 մլրդ դրամանոց ներհոսքի հետ։

Ի վերջո, ու՞մ համար է արվում այս ամենը, ՀՀ քաղաքացու՞, թե՞ տնտեսության տապալման։ Այսպես թե այնպես, ծխող մարդը շարունակելու ծխել, իսկ թե որքանով փակ տաղավարները կնպաստեն ծխախոտի քիչ սպառմանը, դեռ հարցականի տակ է։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ