Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կամչատկայում սկսվել են երեխաներին պատվաստել COVID-19-ի դեմ  

Կամչատկայում սկսվել են երեխաներին պատվաստել COVID-19-ի դեմ  

220
0

Կամչատկայում 12-ից 17 տարեկան երեխաները սկսել են Sputnik-M-ով պատվաստվել COVID-19-ի դեմ։ Պատվաստման համար արդեն 60-ից ավելի դիմում է ստացվել, փետրվարի 4-ին REGNUM-ի թղթակցին հայտնել են մարզային կառավարությունում։

Տարածաշրջանում Sputnik-M պատվաստանյութի 480 դեղաչափ կա։

«Մանկական պատվաստումն իրականացվում է պայմանագրով, պատվաստման կուրս անցնելու համար անհրաժեշտ է ծնողներից մեկի գրավոր դիմումը՝ կազմված ցանկացած ձևով, որից հետո կլինիկան կապվում է ծնողների հետ և սահմանում հարմար ժամ. պատվաստման համար»,- պարզաբանել են մարզային առողջապահության նախարարությունից։

Sputnik-M-ով պատվաստումն իրականացվում է երկու փուլով՝ երկրորդ պատվաստումը պետք է արվի առաջինից 21 օր հետո։

Թարգմանությունը` Medmedia.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ