Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի ախտանշանով քաղաքացիական ու զինվորական անձինք չեն տեղափոխվել Ստեփանակերտի ԲԿ

Կորոնավիրուսի ախտանշանով քաղաքացիական ու զինվորական անձինք չեն տեղափոխվել Ստեփանակերտի ԲԿ

586
0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է չհավատալ Ֆեյսբուք սոցիալական ցանցով տարածվող ապատեղեկատվություններին, որոնք, հավանաբար, արվում են ադրբեջանցի օգտատերերի կողմից: ԱՀ ԱՆ-ն ևս մեկ անգամ շեշտում է, որ առ այսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել.

«Հավանաբար ադրբեջանական կեղծ օգտատերերի կողմից ֆեյսբուքում տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե իբր նոր կորոնավիրուսի ախտանշանով բազմաթիվ քաղաքացիական ու զինվորական անձինք են տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն, իսկ ԱՀ իշխանությունները թաքցնում են ճշմարտությունը:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, և ԱՀ առողջապահության նախարարությունը թափանցիկ կերպով ներկայացնում է հանրությանը Արցախում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:

Առ այսօր Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի արձանագրվել, և առողջապահական համակարգը արտակարգ ռեժիմով աշխատում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու և հնարավոր դեպքերն օպերատիվ կերպով բացահայտելու ուղղությամբ: Հորդորում ենք բոլորին չհավատալ և չտարածել ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածվող տեղեկությունները»:

Ավելի վաղ ԱՀ ԱՆ-ն հայտնել էր, որ Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել` ուղարկվել լաբորատոր հետազոտության: 12 փորձանմուշի արդյունքները բացասական են, 1-դեպքի պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ