Գլխավոր էջ Գլխավոր Նման նախաձեռնությունների արդյունքում կյանքի է կոչվում բանտային բժշկությունը ազգային առողջապահական համակարգ ինտեգրելու...

Նման նախաձեռնությունների արդյունքում կյանքի է կոչվում բանտային բժշկությունը ազգային առողջապահական համակարգ ինտեգրելու կառավարության քաղաքականությունը․ ԱՆ փոխնախարար

250
0

ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։

 

Հուշագրի կնքման միջոցառմանը ներկա են եղել Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Այս համագործակցությունը նպատակ ունի բարձրացնել տուբերկուլոզային հիվանդությունների բուժման և խնամքի ծառայությունների որակը, տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում իրականացնել echo-հեռահար պլատֆորմի համատեղ կիրառում և բուժական գործընթացների ընդլայնմանը միտված այլ միջոցառումներ:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով կողմերին համագործակցության ամրագրման առթիվ, ընդգծել է, որ նման նախաձեռնությունների արդյունքում կյանքի է կոչվում բանտային բժշկությունը ազգային առողջապահական համակարգ ինտեգրելու կառավարության քաղաքականությունը։ Նմանատիպ նախաձեռնությունների արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ազատությունից զրկված անձիք, կկարողանան ստանալ այն բուժօգնությունն ու սպասարկումը, ինչպես հասարակության մյուս անդամները։ Փոխնախարարը կոչ է արել կողմերին ինտենսիվորեն օգտագործել հուշագրով ընդձեռնված գործիքակազմը։ Արփինե Սարգսյանը հույս է հայտնել, որ Առողջապահության նախարարության հետ միջոլորտային համագործակցությունը այլ ենթաճյուղերով ևս կամրապնդվի։

Փոխնախարար Նանուշյանը, շնորհավորելով կողմերին համագործակցության ամրագրման առթիվ , նշել է, որ հատկանշական է 2021 թվականին ՀՀ ԱՆ-ի կողմից ՀՀ-ում 2021-2025 թվականին տուբերկուլոզի վերացման ռազմավարական ծրագրով սահմանված` մինչև 2035 թվականը Հայաստանում տուբերկուլոզը` որպես հանրային առողջության խնդիր վերացնելու նպատակին ուղղված միջոլորտային նմանատիպ համագործակցությունը, տուբերկուլոզային ծառայությունների համընդհանուր հասանելիությանը միտված քայլերը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ