Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում «օմիկրոնի» հարուցած բարդություններից մահվան դեպքեր կան

Վրաստանում «օմիկրոնի» հարուցած բարդություններից մահվան դեպքեր կան

201
0

Վրաստանում արդեն արձանագրվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակված հիվանդների շրջանում մահվան դեպքեր, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

 

Վրաստանն ապրում է կորոնավիրուսային համաճարակի վեցերորդ ալիքը, որը պայմանավորված է նոր՝ «օմիկրոն» շտամով։ Վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնից, մահացածների թիվը մոտենում է 15 հազարին։ Երկրի չափահաս բնակչության միայն 42,4%-ն է ավարտել պատվաստումների ընդհանուր կուրսը։

 

«Այսօր հանրապետությունում կա 146000 ակտիվ դեպք, ինչը շատ է: Անհատական ​​ախտորոշում այլևս հնարավոր չէ, հունվարի առաջին շաբաթում օմիկրոնի շրջանառությունը, ենթադրաբար, եղել է 15-20%, երկրորդ շաբաթում՝ 50%։ Երրորդում մենք արդեն հասել ենք 90%-ի, հետևաբար, իհարկե, ծանր հիվանդներն ու մահերը, ցավոք, պայմանավորված են «օմիկրոնով»,- ասել է Գամկրելիձեն։

Նրա խոսքով՝ ստույգ տվյալները, թե քանի մարդ է մահացել «օմիկրոնի» առաջացրած բարդություններից, հայտնի կդառնան հաջորդ շաբաթ։ Այս փուլում կատարվում են հետազոտություններ։

Ինչպես նշել է համաճարակաբանը, բնակչությունը պետք է հաշվի առնի, որ չնայած «օմիկրոնի» դեպքում հիվնանդության ընթացքի  հարաբերական թեթևությանը, դրանով ավելի շատ մարդիկ են վարակվում, և, հետևաբար, կլինեն շատ ծանր հիվանդներ, ինչպես նաև մահվան դեպքեր։

Գամկրելիձեի խոսքով, այսօր Վրաստանում 2-3 անգամ ավելի շատ են կորոնավիրուսով վարակվածները, քան լաբորատոր հաստատված դեպքերն են։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ