Գլխավոր էջ Նորություններ Երկու ախտանշաններ, որոնք բացակայում են Omicron-ի պարագայում

Երկու ախտանշաններ, որոնք բացակայում են Omicron-ի պարագայում

181
0

Omicron շտամը հազվադեպ է առաջացնում որոշ ախտանիշներ, որոնք նախկինում համարվում էին COVID-19-ին բնորոշ։ Այս մասին հայտնել է Sputnik ռադիոն՝ հղում կատարելով ռուս հայտնի բժիշկ Ալեքսեյ Վոդովոզովին։

Ըստ նրա՝ Omicron-ը դեռ բավարար հետազոտված չէ, սակայն արդեն կարելի է որոշակի եզրակացություններ անել։ Օրգանիզմի  յուրաքանչյուր օրգան համակարգ կարող է կրել  COVID-19-ի բացասական ազդեցությունը, սակայն Omicron-ի դեպքում առնվազն երկու ախտանիշ կարող է բացակայել:

Մասնավորապես, շնչահեղձությունը բնորոշ չէ այս շտամով վարակված հիվանդներին։

«Վիրուսը գործնականում չի հասնում թոքերին, այն կանգ է առնում բրոնխներում, այսինքն՝ բրոնխիալ հատվածի վրա: Չէի ասի, որ Omicron-ով բրոնխիոլիտը շատ ավելի լավ է, քան թոքաբորբը, ամեն դեպքում  հիվանդության ընթացքն ավելի մեղմ է»,- բացատրել է բժիշկը:

Համ ու հոտի կորուստը, որը նախկինում համարվում էր կորոնավիրուսային վարակի գրեթե հիմնական ախտանիշը, Omicron-ով վարակվելու տարածված գանգատների թվում չէ։

«Հոտառության կորուստը հազվադեպ է, մինչդեռ Dalta շտամի դեպքում դա սովորական երևույթ էր: Հաճախ համուհոտի կորստով մարդիկ հասկանում էին, որ հիվանդ են և գնում էին թեստ հանձնելու:  Omicron-ի դեպքում հոտի կորուստը հազվադեպ երեւույթ է»,- ասել է Վոդովոզովը։

Նա նշել է, որ ինչպիսին էլ լինեն ախտանիշները կորոնավիրուսի այս կամ այն ​​տարբերակով վարակվելու դեպքում, COVID-19-ի ծանր ընթացքից լավագույն պաշտպանությունը պատվաստումն է։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ