Գլխավոր էջ Նորություններ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

180
0

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ Հովհաննես Վարձելյանն այսօր նշանակվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող:

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Վարձելյանն այդ պաշտոնում կմնա այնքան ժամանակ, մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրություն կայանա։

Մարզպետարանի պատասխանատուներն այսօր հիվանդանոցի աշխատակազմին են ներկայացրել տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին՝ մաղթելով համատեղ աշխատանքային հաջող ընթացք։

Ավելի վաղ, նախկին տնօրենի պարտականություններն իրականացնող Սամվել Ավետիսյանն ազատվել էր աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ