Գլխավոր էջ Նորություններ «Մոդերնան» սկսել է «օմիկրոն» շտամի դեմ բուստերային պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը

«Մոդերնան» սկսել է «օմիկրոն» շտամի դեմ բուստերային պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը

524
0

Ամերիկյան «Մոդերնա» ընկերությունը սկսել է «օմիկրոն» շտամը թիրախավորող բուստերային պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը, հաղորդում է The Guardian պարբերականը։

Ընկերությունը հայտնել է, որ կուսումնասիրի օմիկրոնի համար հարմարեցված բուստերային պատվաստանյութը 18-ից բարձր տարիքի չափահասների շրջանում։ Կփորձարկվի բուստերային պատվաստանյութի արդյունավետությունն այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում ստացել են «Մոդերնայի» նախնական պատվաստանյութի երկու չափաբաժին, ինչպես նաև նրանց մոտ, ովքեր ստացել են նույն պատվաստանյութի նախնական երկու դեղաչափը և ևս մեկ բուստերային դեղաչափ։

«Մոդերնան» նախատեսում է փորձարկվող 2 խմբերից յուրաքանչյուրում ընդգրկել 300 մասնակցի։

Երեքշաբթի օրը «Ֆայզերը» և նրա գործընկեր «Բիո-Էն-Թեք» ընկերություններն էին հայտարարել «օմիկրոն» շտամի համար նախատեսված պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսելու մասին։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ