Գլխավոր էջ Նորություններ Բուժաշխատողների երեխաները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

Բուժաշխատողների երեխաները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

458
0

Յամալում մեկնարկել է դեռահասների կորոնավիրուսային պատվաստման արշավը Sputnik M պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է մարզի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Պատվաստանյութի առաջին բաղադրիչը ստացել են Նադիմից և Նոյաբրսկից 15 դպրոցականներ։ Նրանք հիմնականում բուժաշխատողների երեխաներ են։

Ինչպես բացատրում են բժիշկները, երեխաների համար Sputnik M պատվաստանյութը մեծահասակների համար նախատեսված դեղամիջոցի հինգ անգամ ավելի թեթև տարբերակն է, քանի որ դեռահասների իմունային արձագանքը պատվաստանյութին ավելի լավ է, քան մեծահասակների մոտ: Պատվաստումն իրականացվում է մանկաբույժի կողմից հետազոտվելուց հետո և ծնողների համաձայնությամբ։ Այսօր մոտ 3000 Յամալի դեռահասներ գտնվում են կորոնավիրուսային պատվաստանյութի հերթացուցակում։

Թարգմանությունը` Medmedia.am-ի

Աղբյուրը` regnum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ