Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին աջակցելու նպատակով բացվել է գանձապետական հաշիվ․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին աջակցելու նպատակով բացվել է գանձապետական հաշիվ․ Արսեն Թորոսյան

570
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․

Քանի որ վերջին օրերին տարբեր անհատներից և կազմակերպություններից բազմաթիվ ֆինանսական աջակցության առաջարկներ էինք ստանում, Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Խնդրում ենք փոխանցում կատարելուց առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ