Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստվելը երաշխիք չէ, որ կրկին չես վարակվի կորոնավիրուսով

Պատվաստվելը երաշխիք չէ, որ կրկին չես վարակվի կորոնավիրուսով

801
0

Պատվաստված մարդը, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հետազոտություններ՝ վարակվում է ու նույնությամբ վարակում է մարդկանց, ինչպես չպատվաստված մարդը: Ստացվում է, որ պատվաստված մարդը, ոչ մի երաշխիք չունի, որ չի վարակվի ու չի վարակի շրջապատի մարդկանց։ Հատկապես QR կոդերի ներդրումից հետո Հայաստանում շիլաշփոթ է։ Պատվաստված մարդիկ հանգիստ կարող են մուտք գործել հանրային վայրեր, օրինակ՝ ռեստորան, բայց չհետազոտվեն, և վարակված լինելով վտանգեն մյուսների առողջությունը։

Ըստ՝ պրոֆեսոր, առողջապահության կազմակերպիչ Սամվել Գրիգորյանի այս սահմանափակումների մեջ չկա առողջապահական, բժշկական բաղադրիչ․ «Այսօր, երբ աշխարհում գերակշռող է դառնում Օմիկրոն շտամը, պատվաստումը որևէ կերպ չի խոչընդոտում վիրուսի ներթափանցմանը օրգանիզմ։Չեզոքացնող հակամարմինները, որոնք պետք է գոյանային պատվաստման արդյունքում, դրանք չեն կարողանում չեզոքացնել»,-հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սամվել Գրիգորյանը։

Ըստ նրա՝  ամենաշատը վիրուսի վարակելիությունը աճել է բուստեր ստացած մարդկանց մոտ, որոնք արդեն երրորդն են ստացել։

Ի դեպ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ է վարակվում կորոնավիրուսով։ Փաստացի, ստացվում է, որ պատվաստված մարդը պաշտպանված չէ վարակվելուց։

Ինչպես հաղորդում է կառավարության թելեգրամի ալիքը, նա սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:

«Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ օրը մասնակցել է Սուրեն Պապիկյանի բազմամարդ հարսանիքին։ Չի բացառվում, որ նա միակ վարակված պաշտոնյան չէ։

Նշենք, որ առաջին անգամ կորոնավիրուսով վարակվելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2020-ի հունիսին 1-ին, ապա հունիսի 6-ին հայտարարեց՝ ինքն էլ, իր ընտանիքի անդամներն էլ ապաքինվել են, թեստի պատասխանը բացասական է եղել։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ պատվաստումով նվազեցնում ենք մահացության ռիսկը, բայց ոչ զերծ պահում վարակից․

«Ոչ մեկ չի ասում, որ պատվաստվելով ապահովագրվում ես, պատվաստվելով դու քո վարակի ու հիվանդանոցում հայտնվելու, մահանալու ռիսկերն ես էապես նվազեցնում։ Մենք հիմա հոսպիտալացված քաղաքացիների շրջանում մինչև 5%-ն են պատվաստված, այսինքն հիվանդանոց հայտնվողների 95%-ը պատվաստված չեն։ Սխեման հետևյալն է ՝ պատվաստանյութը 90%-ով նվազցենում է հիվանդանալու, վարակվելու ռիսկը, իսկ վարակվելու դեպքում, եթե գտնվում ես այն քիչ տոկոսի մեջ, որը որ դժբախտաբար վարակվել է, դու 90%-95%-ով նվազեցնում ես մահանալու ռիսկը»,- նշել էր Սիմոնյանը։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ