Գլխավոր էջ Նորություններ Աշտարակի բժշկական կենտրոնում օրական պատվաստվում է 90֊95 քաղաքացի

Աշտարակի բժշկական կենտրոնում օրական պատվաստվում է 90֊95 քաղաքացի

557
0

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանն այսօր այցելեցին Աշտարակի բժշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։

 

«Նրանք տեղում ծանոթացան պատվաստումային գործընթացին, ԲԿ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի հետ քննարկեցին մարզում COVID19-ով հիվանդացության  իրավիճակն ու առողջապահության ոլորտին առնչվող մի շարք  խնդիրներ։

 

Սերգեյ Մովսիսյանն ու Հարություն Գուլյանը ստացան իրենց հերթական պատվաստումը։

 

Մեզ հետ զրույցում բուժաշխատողները նշեցին, որ Աշտարակի ԲԿ-ում օրական պատվաստվում է 90-95 քաղաքացի, այդ թվում՝ թե՛ մարզի, թե՛ Երևանի բնակիչներ։

 

Հավելենք, որ ԲԿ-ում պատվաստանյութերի պակաս չկա, քաղաքացիները կարող են իրենց նախընտրած պատվաստանյութը ստանալ: Մարզում պատվաստումային գործընթացն իրականացվում է նաև շրջիկ կայանների միջոցով։

 

Հորդորում ենք պատվաստվել և խուսափել համավարակի անցանկալի հետևանքներից։ Առողջ եղեք»,- ասվում է հաղորդագրությունում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ