Գլխավոր էջ Նորություններ ՔԿՀ-ներում կորոնավիրուսի թեստավորում չի իրականացվել, դրա կարիքը չի եղել․ Վահե Դանիելյան

ՔԿՀ-ներում կորոնավիրուսի թեստավորում չի իրականացվել, դրա կարիքը չի եղել․ Վահե Դանիելյան

589
0

Արտակարգ դրություն հայտարելու որոշմամբ սահմանվում է, որ կոնկրետ վարակակիրների, նրանց հետ շփված անձանց շրջանակի, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առհասարակ չպիտի տրամադրվի՝ ո՛չ իրավաբանական, ո՛չ ֆիզիկական անձնաց կողմից։

Այս մասին հայտնեց  Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն։

«Այսինքն՝ արտակարագ իրավիճակի սահմանած ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն կամ դեպքերը մատնանշեն, թե անձն ինչ առողջական վիճակում է, ովքեր են նրանց հետ շփվել եւ այլն։ Ոստիկանությունը կարող է այդ անձնաց դիմել՝ նման հրապարակումները վերացնելու նպատակով»,- ասաց Դանիելյանը։

Այն հարցին, թե արդյո՞ք ՔԿՀ-ները համարվում են ռիսկային գոտի, այդտեղ կորոնավիրուսի թեստավորում արե՞լ են կալանավորներին, թե՝ ոչ, փոխնախարարը պատասխանեց, որ հենց դրանով է պայմանավորված, որ այդ երկու մարմիններում կոնկրետ սահմանփակումներ են տարածվել հանձնումների եւ տեսակցությունների առումով։

«ՔԿՀ-ներում թեստավորում չի իրականացվել, դրա կարիքը չի եղել։ Եթե կալանավորները հանրությունից իզոլացված են, վարակի փոխանցման հավանականություն գրեթե չկա»,- նկատեց Դանիելյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ