Գլխավոր էջ Գլխավոր «Փակ տարածքում, պատվաստված մարդն է վտանգ ներկայացնելու չպատվաստվածի համար»․Սամվել Գրիգորյան

«Փակ տարածքում, պատվաստված մարդն է վտանգ ներկայացնելու չպատվաստվածի համար»․Սամվել Գրիգորյան

867
0

«Պատվաստումը որևէ կերպ չի խոչընդոտում վիրուսի ներթափանցմանը օրգանիզմ»․Սամվել Գրիգորյան

Հունվարի 22-ից ՀՀ քաղաքացիները չեն կարողանա հանրային վայրեր այցելել, եթե չունեն պատվաստումը կամ ՊՇՌ հետազոտությունը հավաստող փաստաթուղթ։

Որքանով է այս որոշումը տեղին և ժամանակին․ Ըստ՝ պրոֆեսոր, առողջապահության կազմակերպիչ Սամվել Գրիգորյանի այս սահմանափակումների մեջ չկա առողջապահական, բժշկական բաղադրիչ․

«Այսօր, երբ աշխարհում գերակշռող է դառնում Օմիկրոն շտամը, պատվաստումը որևէ կերպ չի խոչընդոտում վիրուսի ներթափանցմանը օրգանիզմ։Չեզոքացնող հակամարմինները, որոնք պետք է գոյանային պատվաստման արդյունքում, դրանք չեն կարողանում չեզոքացնել»,-հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սամվել Գրիգորյանը։

Ըստ նրա՝  Ամենաշատը վիրուսի վարակելիությունը աճել է բուստեր ստացած մարդկանց մոտ, որոնք արդեն երրորդն են ստացել։

«Իսկ չպատվաստվածների մոտ վարակելիությունը գրեթե նույնն է մնացել։ Ընդհանուր 2-3  անգամ վարակելիությունը աճել է, ըստ էության որևէ նշանակություն չունի, դու պատվաստված ես, պատվաստված չես, հիմա եթե այս հարաբերության մեջ դիտարկում ենք, պատվաստված մարդն է վտանգ ներկայացնելու չպատվաստվածին այդ փակ տարածում, որովհետև չպատվաստված մարդը եթե  ՊՇՌ-ի սերտիֆիկատ տանի, ինքը չպատվաստված է և կարող է վարակվել ուրիշից, բայց ինքը վարակված չէ հստակ, իսկ պատվաստված մարդը հանգիստ կարող է մտնել փակ օբյեկտներ ու վարակել ՊՇՌ թեստ ունեցող մարդկանց, այսինքն ովա՞ ում համար վտանգ ներկայացնում»,-մեջբերել է նա։

Սամվել Գրիգորյանը թվեր ներկայացնելով, նշել , թե այս շտամի դեպքում 80-90 տոկոս ասիպտոմ են․

«Հոսպիտալիզացիան 2-2․5 անգամ ցածր է, վերակենդանացման բաժնի կարիք ունեցողները 3-4 անգամ պակաս, արհեստական շնչառության կարիք ունեցողները 80-90 տոկոս պակաս, մահաբերությունը 4-10 անգամ պակաս, արդեն մոտենումա գրիպի թվերին։ Եվ սրա համար, այս իրավիճակում մցնել էսպիսի սահմանափակումներ ընդհանրապես դրանք չեն բխում որևէ հակահամաճարակային տրամաբանությունից»,-նշել է Գրիգորյանը։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ