Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ի ղեկավարը զգուշացնում է օմիկրոնից հետո նոր շտամների ի հայտ գալու մասին

ԱՀԿ-ի ղեկավարը զգուշացնում է օմիկրոնից հետո նոր շտամների ի հայտ գալու մասին

183
0

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ճեպազրույցում ասել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումից հետո  կարող են հայտնվել կորոնավիրուսի նոր շտամներ:

 

«Այս համաճարակը դեռ հեռու է ավարտվելուց, և ամբողջ աշխարհում օմիկրոնի անհավատալի տարածման պայմաններում, ամենայն հավանականությամբ նոր տարբերակներ կհայտնվեն», – ասել էԳեբրեյեսուսը:

 

Նա նշել է կորոնավիրուսի նոր շտամների հետ կապված իրավիճակի մոնիտորինգի և գնահատման բացառիկ կարևորությունն ու  ընդգծել, որ թեև օմիկրոնը միջինում այնքան ծանր չէ դրսևորվում, սակայն այն նույնպես հանգեցնում է հոսպիտալացումների և մահերի։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ