Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկը նախազգուշացնում է «օմիկրոն»-ի դեմ պայքարում «դժվար շաբաթների» մասին

ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկը նախազգուշացնում է «օմիկրոն»-ի դեմ պայքարում «դժվար շաբաթների» մասին

346
0

ԱՄՆ-ի սանիտարական ոլորտի գլխավոր բժիշկ Վիվեկ Մուրթին կիրակի օրը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ին սպասում են «դժվար մի քանի շաբաթներ» օմիկրոնի տարածման պատճառով:

«Դեպքերի թիվը մեծ է, հիվանդանոցները պայքարում են՝ ճգնաժամը հաղթահարելու համար», — ասել է նա ABC-ի եթերում այս շաբաթ:

Ամերիկայի ձայնը գրում է. «Սակայն նա լավատեսություն հայտնեց՝ հայտարարելով՝ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի թեստավորում անցկացնենք։

Թեստովորման փաթեթները շուտով հասանելի կլինեն այն ամերիկացիներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել դրանք, ասել է նա:

Նա «շատ հիասթափեցնող» է անվանել Գերագույն դատարանի վերջին որոշումը, որը արգելափակում է նախագահ Ջո Բայդենի գործադիր հրամանագիրը, որը պահանջում է խոշոր ձեռնարկությունների 84 միլիոն աշխատողների պարտադիր պատվաստում կամ հաճախակի թեստավորում բացասական պատասխանով: Միաժամանակ դատարանը ուժի մեջ է թողել 17 միլիոն բուժաշխատողների պատվաստման մասին հրամանագիրը։

Մուրթին ասաց, որ Բայդենի վարչակազմը «խրախուսում է ընկերություններին» պահանջել իրենց աշխատողներին պատվաստել: Գերագույն դատարանի որոշումը չի խանգարում առանձին ընկերությունների նման պահանջով հանդես գալ, թեև հանրապետական որոշ նահանգապետեր փորձում են կանխել նման պահանջների ուժի մեջ մտնելն իրենց նահանգներում: Մուրթին հայտնում է՝ անգամ երեք անգամ պատվաստված անձինք ունեն քսան տոկոս հավանականություն՝ հիվանդանալու օմիկրոն շտամով:

Ներկայումս ԱՄՆ-ում օրական գրանցվում է կորոնավիրուսի շուրջ 800,000 նոր դեպք և գրեթե 2,000 մահ, չնայած կան նախանշաններ, որ հիվանդացությունը հասել է գագաթնակետին երկրի որոշ շրջաններում և սկսել է նվազել:

Այնուամենայնիվ, ըստ Մուրթիի, նոր դեպքերի թիվը մեծ լարվածություն է առաջացրել որոշ նահանգների հիվանդանոցներում: Օրերս Բայդենը ռազմական բժիշկներ է ուղարկել վեց նահանգներ՝ հիվանդանոցներում բուժաշխատողներին օգնելու համար»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ