Գլխավոր էջ Գլխավոր Աշխատողի վրա օրենսդրությամբ դրված չէ իր առողջ լինելու մասին որևէ փաստ ներկայացնելու...

Աշխատողի վրա օրենսդրությամբ դրված չէ իր առողջ լինելու մասին որևէ փաստ ներկայացնելու պարտականություն․ փաստաբան

560
0

Medmedia.am-ը փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ շարունակում է ներկայացնել ՍԴ որոշման դրույթները, որոնց հետևանքով առաջացած խառնաշփոթը մարդկանց ավելի է մոլորեցրել, կարելի է ասել՝ հասկանալի չէ, թե ի վերջո ո՞վ է վճարելու ՊՇՌ հետազոտության համար։

Սուսաննա Սարգսյան— Սահմանադրական դատարանը արձանագրել է, թե Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված պահանջն առ այն, որ պարտականությունները պետք է սահմանված լինեն օրենքով, ինքնանպատակ չէ, ուստի՝ չի կարող ձևական բնույթ կրել, ինչը նշանակում է, որ մարդու համար պարտականություն սահմանող օրենքը պետք է բավարարի հստակության, կանխատեսելիության, մատչելիության որակական հատկանիշները, որպեսզի անձը կարողանա ճիշտ կողմնորոշվել օրենքով իրենից ակնկալվող/պահանջվող վարքագծի հարցում։

Ինչու՞ են քաղաքացիները շփոթմունքի մեջ։

Սուսաննա Սարգսյան-Չնայած որոշմամբ արձանագրված դիրքորոշումներին, այնումամենայնիվ, շարունակվում են քաղաքացիների համար անկանխատեսելի և շփոթմունք ու խառնաշփոթ առաջացնող ձևակերպումները։Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայացմանը (համապատասխան բացառություններով) այլընտրանք նախատեսված է՝ ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ներկայացումը: Սակայն նաև հարկ է արձանագրել, որ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայացնելը պարտականութույն է, իսկ պատվաստվելը իրավունք եվ ընտրություն, որոնք կարծում ենք, որպես այլընտրանք՝ հատկապես եթե ՊՇՌ թեստ հանձնելը վճարովի հիմունքներով է կատարվում, ոչ համարժեք է և՛ քաղաքացու գույքային իրավունքի միջամտության առումով և՛ ոչ էլ իրավունքի տեսանկյունից, քանզի իրավունքի և պարտականության միջև չենք կարող երբևէ հավասարման նշան դնել։

Կարճ կարելի է ասել, որ օրենսդիրը՝ որպես աշխատանքային օրենսդրության սկզբունք, ամրագրել է յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը՝ որպես դրա բաղադրատարր դիտարկելով անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանները (3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)՝ միաժամանակ, աշխատողի համար սահմանելով աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները պահպանելու, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին գործատուին անմիջապես տեղեկացնելու (216-րդ հոդված), իսկ գործատուի համար՝ անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականություն (217-րդ հոդված):

Ինչպես տեսնում ենք աշխատողի վրա օրենսդրությամբ դրված չէ իր առողջ լինելու մասին որեվէ փաստ ներկայացնելու պարտականություն․․․Իսկ ու՞մ վրա է դրված այդ պարտականությունը․․․

Սյուզի Ասատրյան

Փաստաբան՝ Սուսաննա Սարգսյան

Շարունակելի․․․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ