Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մոսկվայում կարող է խիստ կարանտին հայտարարվել

Մոսկվայում կարող է խիստ կարանտին հայտարարվել

617
0

Մոսկվայի իշխանությունները չեն բացառել, որ քաղաքում կարող են հայտարարել խիստ կարանտին, եթե կորոնավիրուսով հիվանդացության թվի նկատելի աճ լինի։ Այս մասին հայտնում է «Открытые медиа»-ն։ Կարանտինը կարող է գործել արդեն մարտի 20-ից, պայմանավորված կորոնավիրուսով հիվանդների թվի աճի հետ։

Մոսկվայի քաղաքային իշխանությունները, սակայն չեն հայտնել, թե դեպքի ավելացման մասին է խոսքը։ Հայտնի է միայն, որ ներկայումս, ըստ պաշտոնական տվյալների, Մոսկվայում կա 53 վարակման դեպք։ Չի բացառվում, որ կենսական կարեւորություն չունեցող ձեռնարկություններն անցնեն հեռավար աշխատանքի։ Միաժամանակ նաեւ հնարավոր է սահմանափակվեն ռեստորանների, սրճարանների եւ ժամանցի վայրերի գործունեությունը։ Եթե հիվանդների թիվը լինի չափազանց շատ, կդադարեցվի նաեւ հանրային տրանսպորտի գործունեությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ