Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք պատվաստումն է այն միջոցը, որը վճռորոշ դեր կունենա համաճարակի դեմ պայքարում....

Արդյո՞ք պատվաստումն է այն միջոցը, որը վճռորոշ դեր կունենա համաճարակի դեմ պայքարում. Էդուարդ Հովհաննիսյան

475
0

Բժիշկ, համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը գրել է.

ՊԱՏՎԱՍՏԵ՞Լ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵ՞Լ, ԹԵ՞ ԲՈՒԺԵԼ

Արդյո՞ք պատվաստումն է այն միջոցը, որը վճռորոշ դեր կունենա համաճարակի դեմ պայքարում:

Համաշխարհային փորձը ցույց տվեց, որ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ պատվաստումը ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ վարակվելուց և վարակելուց, ՉԻ ԶՍՊՈՒՄ համաճարակը: Ստորև բերված գծապատկերներում պատվաստման մեծ ծածկույթ ունեցող (75%-85%) երկրներն են, որոնք այս պահին վերապրում են իրենց պատմության ամենաուժեղ ալիքները:

 

📌 ՊԱՐԶ Է, որ այդ ալիքները հիմնականում պատվաստվածների հաշվին են:

📌 ՊԱՐԶ Է, որ այդ երկրներում ո՛չ պատվաստումները, ո՛չ լայնորեն կիրառվող QR կոդերը չեն զսպում համաճարակի զարգացումը:

📌 Հաշվի առնելով այն, որ բնական իմունիտետ ձեռք բերած մարդիկ շատ ավելի արդյունավետ են պաշտպանված և կրկնավարակումները շատ հազվադեպ են լինում, ՊԱՐԶ Է, որ համաճարակի վերջը տալու է բնական ճանապարհով ձեռք բերված իմունիտետը:

 

❓ Ինչու՞ ենք ցանկանում կրկնել ուրիշի անհաջող փորձը, կիրառել քիչ արդյունավետ և անկանխատեսելի հետևանքներ ունեցող միջոցառումները:

❓ Ինչու՞ չենք կիրառում այն, ինչը մեծ արդյունք տվեց՝ բուժման պատշաճ կազմակերպումը:

 

‼ Բարելավե՛ք ախտորոշումը և բուժումը: Մարդը հիվանդության առաջին իսկ օրերից պետք է ստանա լիարժեք բուժում՝ այդ դեպքում զգալի կնվազեցնենք մահացությունը:

 

Հետևաբար՝ եկեք.

☑ ԺԱՄԱՆԱԿԻՆ սկսենք բուժել

☑ ՃԻՇՏ բուժենք

☑ պատվաստենք ՄԻԱՅՆ ՌԻՍԿԻ ԽՄԲԵՐԻ ԴԵՌ ՉՎԱՐԱԿՎԱԾ անձանց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ