Գլխավոր էջ Նորություններ Արտասահմանում ընդունում են «Սպուտնիկ V»-ի բարձր արդյունավետությունը

Արտասահմանում ընդունում են «Սպուտնիկ V»-ի բարձր արդյունավետությունը

185
0

«Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի ընդլայնումը խոսում Է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ավստրալիայի թերապեւտիկ ապրանքների վարչությունն (TGA) ընդունել Է, որ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկու ներարկումներն այժմ կարող են հիմք լինել պատվաստման կարգավիճակը հաստատելու համար:

 

«Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը դե ֆակտո ճանաչած երկրների ցուցակի շարունակվող ընդլայնումը միանշանակ խոսում Է այն մասին, որ արտասահմանում ընդունում են դրա բարձր արդյունավետությունը»,- ասել Է Ալեքսեյ Կուզնեցովը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ