Գլխավոր էջ Գլխավոր Ոչ մի երկիր երաշխավորված չէ զերծ մնալ կորոնավիրուսի ներթափանցումից․ Լենա Նանուշյան

Ոչ մի երկիր երաշխավորված չէ զերծ մնալ կորոնավիրուսի ներթափանցումից․ Լենա Նանուշյան

476
0

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի թվերն աճում են եւ մարտի 16–ի դրությամբ ունենք 167 հազարից ավելի լաբորատոր հաստատաված դեպք, որից մոտ 3200–ը մահվան ելքով։ Այս մասին այսօր՝ մարտի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Նրա խոսքով՝ ոչ մի երկիր երաշխավորված չէ զերծ մնալ կորոնավիրուսի ներթափանցումից. «Երկրները՝ այդ թվում Հայաստանի հանրապետությունը ձեռնարկում են միջոցառումներ, նվազեցնելու այն դեպքերի քանակը, որ կարող է գրանցվել երկրում եւ պատրաստվել իրականացնել այնպիսի միջոցառումներ, որպեսզի վիրուսի տարածման հակազդումը լինի արդյունավետ»։

Նանուշյանն անդրադարձավ Հայաստանում վիրուսի հաստատված դեպքերին. «Այս պահի դրությամբ Հայաստանում ունենք 52 հաստատված դեպք։ Երեկվա օրվա ընթացքում կատարվել է 105 տեստ, որի արդյունքում դրական դեպքերը հայտնաբերվել են եւ ընդհանուր համագումար հաստատվել է 52։ Այս 52 դեպքերից 2–ի մոտ է, որ ախտորոշվել է թոքաբորբ, միջին ծանրության, թեթեւ ձեւ է եւ սիպտոմատիկ բուժում է տրամադրվում հիվանդներին։ Մնացած հիվանդների մոտ անախտանիշ են կամ թեթեւ ջերմություն են ունենում ընթացքում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ունենք նաեւ 1 առողջացած դեպք, մի քանի անգամ տեստն իրականացնելուց եւ բացասկական արդյունք ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել»։

Նանուշյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը սերտ համագործակցում է տարբեր գերատեսչությունների հետ այդ թվում՝ հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ կրթական հաստատությունների հետ։

«Մի քանի աշխատանքներ, որ կարեւորում եմ եւ կուզենայի նշել, թեժ գծի ստեղծումն էր, որ միջոցով մենք կարողանում ենք տեղեկատվությւոն տրամադրել եւ իրազեկման աշխատանքներ իրականացնել մեր բնակչության համար։ Մարտի 1–ից, մինչ այսօր 11 հազարից ավելի զանգ է ստացվել, սպասարկվել։ Հիմնական հարցերը եղել են հիվանդության ախտանիշների, փոխանցման ուղիների վերաբերյալ, այն երկրների վերաբերյալ, որտեղ համաճարակային առումով լարված իրավիճակ է տիրում»,– ասաց նանուշյանը։

Նրա խոսքով՝ մյուս կարեւոր աշխատանքը բուժական ուղեցույցի եւ մեթոդական ուղեցույցի մշակումն է. «Այն սահմանում է, թե որն է դրական դեպքը, ինչպես պետք է իրականացնել լաբորատոր հետազոտությունը նաեւ բուժման ընթացքը։ Այն հասանելի է ԱՆ պաշտոնական էջում։ Նաեւ սերտ աշխատանքներ ենք իրականացնում բժիշկների հետ, իրականացնելու ենք թրեյնինգներ, որոշակի խմբի բժիշկների համար, որոնք առավել ներգրավված են ներկայում եւ լինելու հետագայում հիվանդների հայտնաբերման, բուժման եւ համաճարակաբանական հսկողության ընթացքում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ