Գլխավոր էջ Պաշտոնական Այսօրվանից ևս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի

Այսօրվանից ևս մեկ պատվաստումային շարժական կետ կգործի

1958
0

COVID-19-ի դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում տեղակայված շարժական կետերում շարունակվում են իրականացվել պատվաստումները, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

«Այսօրվանից նոր պատվաստումային շարժական կետ է բացվել Հանրապետության հրապարակում` Կառավարական տուն 2 հասցեում: Պատվաստվել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ շարժական պատվաստումային խմբին ու պատվաստվել։ Պատվաստումներն իրականացվում են Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով։

Պատվաստումային գործընթացին հետևել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանել լրագրողների հարցերին` հորդորելով չհապաղել, գիտակցել պատվաստման կարևորությունը` օր առաջ գալ և պատվաստվել` պաշտպանելով իրենց և իրենց հարազատներին»:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ