Գլխավոր էջ Գլխավոր Ես ուրախ եմ, որ QR կոդերով և ՊՇՌ թեստերի պահանջը դրվել է․...

Ես ուրախ եմ, որ QR կոդերով և ՊՇՌ թեստերի պահանջը դրվել է․ Արմեն Մուրադյան

637
0

ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը Հանրային հեռուստաալիքի եթերում անդրադարձել է հունվարի 22-ից սպասվող խստացումներին։ Նա նշեց, որ խստացումներն արդյունք տվել են։

«Եթե նայենք ժամանակահատվածները և տեսնենք, թե պատվաստման գործընթացն ինչպես էր գնում, կարող է հստակ երևալ այդ կապը, որ ամեն սահմանափակմանը հետևում է պատվաստումների մեծ զանգված։ Եվ մարդիկ  ճարահատյալ այդ գործընթացն իրականացնում են և փրկվում են։  Փրկվում են, որվհետև չեն հիվանդանում, փրկվում են, որովհետև կարողանում են ինչ որ պայմանականություններից ելնելով ժամանակին պատվաստվել»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ուսանողների համար պարտադիր չէ պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալը Մուրադյանը նշեց․«Կան համալսարաններ, որտեղ ուսանողներին բերեցին այս դաշտ և շատ մեծ ցուցանիշ ունեն այդ գործընթացը կազմակերպելու հարցում, այդ թվում և Հայաստանում։ Օրինակ Ամերիկյան համալսարանում ես գիտեմ, որ շատ լուրջ ցուցանիշի են կարողացել հասնել։ Այլ ԲՈՒՀ-երի ուսանողությանը, որոնք որ աշխատում են և այս կամ այն կերպ այդ պահանջը կատարելու հետ կապված, օրինակ շտապօգնությունում աշխատող ուսանողները, պատվաստվում են։ Իսկ ընդհանուր բժշկական համալսարանի աշխատակազմը մինչը 97 տոկոս պատվաստվել է»։

Ըստ Մուրադյանի՝ սահմանափակումները տեղին են և պետք է ավելի հստակ լինեն․«Ես ուրախ եմ, որ QR կոդերով և ՊՇՌ թեստերի պահանջը դրվել է։ Սա շատ հստակ դիրքորոշում է և ես ջատագովներից մեկն եմ եղել, որ պատվաստումային գործընթացը շատ ակտիվ լինի Հայաստանում և ուղղակի պատասխանատվություն եմ ստանձնել, թե որպես անձ, թե որպես ռեկտոր, որ այս հարցի վերաբերյալ ունեցել եմ հստակ դիրքորոշում»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք անվտանգ և ապահով են պատվաստանյութերը Մուրադյանն ասաց․«Որևիցե մեկը Ձեզ երաշխիք երբևէ չի տվել, որ բոլոր պատվաստանյութերը անվտանգ և ապահով են։ Կան համապատասխան ռեգուլյատորներ, որոնք որ երկրում հաստատում են դեղորայքի անվտանգ, արդյունավետ և մի շարք այլ բնութագրերը։ Ասում են պատվաստվեք, որովհետև այն վտանգները, որոնք որ հանկածակի մեր առջև ծառացել են շատ ավելի, հազար անգամներով ավելի վտանգավոր են, քան այդ գործընթացը, որը մենք առաջարկել ենք պատվաստումների հետ կապված»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ