Գլխավոր էջ Նորություններ Արդարադատության նախարարի տեղակալը մեկուսացված կամ ինքնամեկուսացված չէ

Արդարադատության նախարարի տեղակալը մեկուսացված կամ ինքնամեկուսացված չէ

389
0

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը կարանավիրուսի պատճառով ինքնամեկուսացված է, ինչի պատճառով բացակայում է աշխատանքից։

Ինչպես փոխանցում է տեղեկատվության ստուգման կենտրոնը, նախարարությունից հայտնում են, որ Գրիգորյանը բնակվում է Էջմիածնում: Հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին՝ իր աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով: Որևէ առողջական խնդիր չկա. ընդամենը սոցիալական պատասխանատվություն։

Նախարարությունից հիշեցնում են, որ ըստ նախօրեին հաստատված «Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման՝ պատասխանատվություն է նախատեսված այս թեմայով պաշտոնապես չճշտված լուրերի համար: Նախարարությունից խնդրում են անհապաղ հեռացնել ապատեղեկատվությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ