Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,13 միլիոն դեպք

ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,13 միլիոն դեպք

182
0

ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 1,13 միլիոն դեպք, ինչը համաշխարհային նոր ռեկորդ է։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին։

 

Վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հոսպիտալացվածների թիվը կազմել է 135,5 հազար, ինչը գերազանցում է նախորդ տարվա հունվարի ռեկորդը՝ 132 051 մարդ։

 

«Մահացությունը օրական միջինը կազմում է 1700 մարդ՝ վերջին օրերի մոտ 1400-ի համեմատ», — ասվում է հաղորդագրությունում։

 

Գործակալության տվյալներով՝ երկրի ոչ բոլոր նահանգներին է հաջողվել հրապարակել վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի մասին տվյալներ, և վերջնական ցուցանիշը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնիսկ ավելի բարձր։

 

Նշվում է նաև, որ ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 1.03 մլն դեպք գրանցվել է 2022թ-ի հունվարի 3-ին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ