Գլխավոր էջ Նորություններ Առջևում ևս երեք դժվար ամիս կա․ ԱՀԿ

Առջևում ևս երեք դժվար ամիս կա․ ԱՀԿ

197
0

Առնվազն հաջորդ երեք ամիսները դժվարին կլինեն Omicron-ի բռնկման պատճառով, բայց դրա  վերջը մոտ է: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի COVID-19-ի դեմ պայքարի հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Նաբարոն, հայտնում է Sky News-ը։

 

Հատուկ ներկայացուցչի խոսքերով՝ բացի Omicron-ից, կարող են հայտնվել այլ շտամներ, քանի որ վիրուսը շարունակում է զարգանալ։

 

«Ոչ մի պետություն, հատկապես աղքատ երկրները, հնարավորություն չունեն լուրջ սահմանափակումներ կիրառել։ Մարդիկ պարզապես պետք է շարունակեն աշխատել, այդ իսկ պատճառով քաղաքական գործիչները հիմա կանգնած են շատ բարդ ընտրության առաջ։ Առնվազն երեք ամիս իրավիճակը բարդ կլինի»,- ասել է նա։

 

Նաբարոն նաև մտահոգություն է հայտնել, որ եթե Արևմտյան Եվրոպայի առողջապահական ծառայությունները հաղթահարում են դժվարությունները, ապա աշխարհի այլ մասերում բժշկական հաստատություններն արդեն ծանրաբեռնված են:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ