Գլխավոր էջ Նորություններ Ներկայացվել է անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական...

Ներկայացվել է անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարք և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

284
0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականին շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։

 

Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ միջոցները։

 

Պահանջվող փաստաթղթերը շահառուն կարող է ուղարկել նաև e-request.am կայքի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները։

 

Անվասայլակներ, քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, ստորին և վերին վերջույթների պրոթեզներ, լսողական սարքեր և այլ աջակցող միջոցներ ստանալու համար անհրաժեշտ  է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

 

անձը հաստատող փաստաթուղթ,սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի  կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր:

 

Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում, վերը նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

 

բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության վկայական),վերականգնողական անհատական ծրագիր (տրված հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից),

 

Սոցիալապես անապահով անձանց դեպքում, վերը նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

 

բժշկի կողմից տրված տեղեկանք աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ, անապահովության տեղեկանք։

 

Լսողական սարքի դեպքում՝ տեղեկանք քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից` նրա ծանրալսողության և լսողական սարքի անհրաժեշտության մասին և աուդիոմետրիա։

 

Երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցների վերանորոգման ծառայության և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության  ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչություն (ք․ Երևան, Արմենակյան 129):

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ