Գլխավոր էջ Նորություններ Գիտնականներ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա` «դելտակրոն» անվանմամբ

Գիտնականներ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա` «դելտակրոն» անվանմամբ

707
0

Հակամարմինները, որոնք հայտնվում են կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ, կարողացել են հարձակվել մարմնի օրգանների և հյուսվածքների առողջ բջիջների վրա։

Այս մասին հայտնել են Լոս Անջելեսի Սրտի ինստիտուտի հետազոտողները։ Նրանք իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են Journal of Translational Medicine ամսագրում: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսից ապաքինվելուց մի քանի ամիս անց մարդու մոտ աճում է հակամարմինների մակարդակը, որը կարող է ճիշտ չաշխատել:

Գիտնականները հետևել են 177 բուժաշխատողների, ովքեր մինչև պատվաստանյութերի հայտնվելը վարակվել են կորոնավիրուսով, և նրանց մոտ կայուն հակամարմիններ են հայտնաբերվել վեց ամսվա ընթացքում։ Դրանք կարող են առաջացնել քրոնիկ բորբոքումներ, վնասել մաշկին, հոդերին և նյարդային համակարգը։

Կիպրոսում մի խումբ գիտնականներ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա։ Ըստ հետազոտողների՝ այս փոփոխությունը դելտա և օմիկրոն շտամների հիբրիդ է։ Այն ստացել է «դելտակրոն» անվանումը։ Կորոնավիրուսի նոր տարբերակն ունի գենետիկ հիմք դելտայի համար, սակայն կան բազմաթիվ մուտացիաներ, որոնք բնորոշ են օմիկրոնին։ Փորձագետները հետազոտել են 25 նմուշ, որոնցից 11-ը հիվանդներից, ովքեր հիվանդանոց են ընդունվել կորոնավիրուսով, 14-ը՝ սովորական բնակիչներից։

Թարգմանությունը`  Medmedia.am

Աղբյուրը` https://360tv.ru/news/zdorove/amerikanskie-uchenye-zajavili-ob-opasnoj-osobennosti-antitel-u-perebolevshih-covid-19/?utm_source=yxnews&fbclid=IwAR0x1WTHglVhVEGkgTmsLOEnbfnFtNQqe8I6gIKQ5srj74K0n-4nLm66PeU

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ