Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում 0֊2 տարեկան երկու երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ.

Հայաստանում 0֊2 տարեկան երկու երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ.

554
0

Հայաստանում ավելացել է ՄԻԱՎ վարակակիրների թիվը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-հոկտեմբերին մեր երկրում գրանցվել է ՄԻԱՎ-ի 332 դեպք, իսկ 2020 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 285 դեպք։

Նշենք, որ 2021թ-ի հոկտեմբերին ՄԻԱՎ վարակ հայտնաբերվել է 37 մարդու մոտ, իսկ 2020թ-ի հոկտեմբերին՝ 31 մարդու մոտ։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, հայտնաբերված վարակակիրներից 10-ը կանայք են, 2-ը՝ մինչև 18 տարեկան (0-2 տարեկան)։

Վիճակագրության համաձայն, 37 ՄԻԱՎ վարակակիրներից 13-ը գյուղական համայնքների բնակիչներ են:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ