Գլխավոր էջ Նորություններ Բրազիլիայում երեք չափաբաժին պատվաստանյութ ստացած մարդը մահացել է օմիկրոն շտամից

Բրազիլիայում երեք չափաբաժին պատվաստանյութ ստացած մարդը մահացել է օմիկրոն շտամից

429
0

Բրազիլիայում օմիկրոն շտամից մահացել է մի պացիենտ, որը կորոնավիրուսի դեմ երեք չափաբաժին պատվաստանյութ էր ստացել։

 

Ինչպես տեղեկացնում է G1-ը, 68-ամյա պացիենտը մահացել է Ապարեսիդա դի Գոյանիա քաղաքում (Գոյաս նահանգ)։ Հայտնի է, որ պացիենտը տառապում էր հիպերտոնիայով եւ թոքերի քրոնիկական հիվանդությամբ։ Թե որ դեղանյութով է պատվաստվել մահացածը՝ չի նշվում։

 

Նշենք, որ ԱՄՆ-ում օմիկրոն շտամից առաջին մահը գրանցվել է 2021թ. դեկտեմբերի 21-ին։ Մահացել է Տեխաս նահանգի մոտ 50 տարեկան բնակիչը։ Տղամարդը պատվաստված չէր, բացի այդ, սրտի հետ կապված խնդիրներ ուներ։

 

Նշենք նաեւ, որ կորոնավիրուսի նոր շտամը՝ B.1.1.529 կոդով, հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 11-ին։ Վարակվելու առաջին հաստատված դեպքերը վերաբերում են նոյեմբերի 24-ին։ Շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով եւ արդեն հասցրել են ընդունել դրա վտանգավորությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության մակարդակով։

Աղբյուրը`med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ