Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները նաեւ տանն են կատարվում. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները նաեւ տանն են կատարվում. Անահիտ Ավանեսյան

256
0

Հայաստանում մասնագետները կատարում են նաեւ տնային այցեր՝ պոլիկլինիկա կամ շրջիկ կետեր հաճախելու հետ դժվարություններ ունեցող մարդկանց տնային պայմաններում կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

Նրա խոսքով՝ պատվաստումները հասանելի դարձնելու համար մի շարք վայրերում շրջիկ կետեր բացվել: Ավելին, կատարվում են տնային այցեր, որպեսզի հաշմանդամություն ունեցող եւ տեղաշարժվելու հետ խնդիրներ ունեցող մարդիկ եւս կարողանան պատվաստվել՝ տնային պայմաններում:

 

Ավանեսյանը նաեւ նշեց, որ ամբուլատորիայի թերապեւտը պետք է նաեւ իր պացիենտներին տեղեկատվություն տրամադրի պատվաստման բոլոր հասանելի տարբերակների մասին: Կարեւոր է նաեւ, որ նա տեղեկատվություն տրամադրի այն մասին, թե քրոնիկ որ հիվանդություններն են ռիսկի գործոն համարվում եւ ինչու է այդ հիվանդություններով պացիենտներին խորհուրդ տրվում պատվաստվել:

 

Մասնավորապես, պատվաստման համար հստակ ցուցում է համարվում շաքարային դիաբետը, որը նկատելիորեն բարձրացնում է կորոնավիրուսով վարակվելու դեպքում ծանր ընթացքի եւ մահվան ռիսկը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ