Գլխավոր էջ Նորություններ Հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում կտրվի ամսական...

Հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում կտրվի ամսական 50,000 դրամ

356
0

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը պլանավորած ծնողները պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ են ստանում։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ, 2022 թ․հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում կտրամադրվի ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այսինքն, ընտանիքը կստանա ամսական 50,000 դրամ, եթե ունի առնվազն  2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․ հունվարի 1-ից հետո։

 

Դրամական աջակցությունը կնշանակվի, եթե  աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է, դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ