Գլխավոր էջ Գլխավոր Ամանորյա երգերը կարող են բացասական ազդեցություն ունենալ մարդու հոգեբանության վրա

Ամանորյա երգերը կարող են բացասական ազդեցություն ունենալ մարդու հոգեբանության վրա

269
0

Ամանորյա երգերը կարող են բացասական ազդեցություն ունենալ մարդու հոգեբանության վրա, կարծում են գիտնականները։ Հետեւանքների մասին նրանք պատմել են Busines Insider-ին։

Ըստ մասնագետների՝ նույն կոմպոզիցիան լսելը սկզբում բարձրացնում է տրամադրությունը, իսկ հետո, ընդհակառակը, արգելակում է ուղեղի աշխատանքը։ Ուղեղը գերհագենում է, դա վատթարացնում է ուշադրությունը եւ ավելացնում օրգանիզմում սթրեսի մակարդակը: Այսպես, All I Want For Christmas Is You եւ It’s Beginning To Look A Lot Like Christmas հայտնի երգերը, ըստ հետազոտության, ձանձրույթ եւ զայրույթ են առաջացնում։ Բացի այդ, շատ երգեր հիշեցնում են մարդկանց գալիք ծախսերի մասին, ասել են փորձագետները:

«Ավելի լավ է անջատել ամանորյա երաժշտությունը խանութներում, քանի որ այդպես չանելու դեպքում դա իսկապես կխանգարի գնորդներին կենտրոնանալ ուրիշ այլ բանի վրա: Նրանք պարզապես կվատնեն իրենց ողջ էներգիան՝ փորձելով չլսել դա»,- նշել է կլինիկական հոգեբան Լինդա Բլերը: Նա խորհուրդ է տվել ականջակալներ ունենալ եւ հետապնդող երաժշտությունից հաճելի բուրմունքների միջոցով շեղվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ