Գլխավոր էջ Նորություններ Շոկոլադի անսպասելի օգտակար հատկությունները

Շոկոլադի անսպասելի օգտակար հատկությունները

261
0

Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլեւ` առողջարար։ Թերապեւտ Յումա Մորիի (Ճապոնիա) կարծիքով՝ մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով շոկոլադ են օգտագործում, սրտի կաթվածի ռիսկը նվազում է:

 

Մուգ շոկոլադը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ ֆլավոնոլներ, որոնք ակտիվացնում են արյան անոթներում ազոտի օքսիդի սինթեզը։ Ազոտի օքսիդը, իր հերթին, լայնացնում է արյան անոթները, իսկ արյան ճնշումը նվազում է։

 

Շատերը հրաժարվում են շոկոլադից, քանի որ կարծում են, որ այն կարիես է առաջացնում: Սակայն, ըստ մասնագետի, վնասակար է միայն կաթնային շոկոլադը, եթե դրա քանակությունը մեծ է։ Մյուս կողմից, սեւ շոկոլադը բազմաթիվ առողջական հատկություններ ունի, ուստի լավ գաղափար է ավելացնել այն սննդակարգում ադեկվատ քանակությամբ:

 

Ճապոնացի թերապեւտը նաև խորհուրդ է տվել սննդակարգում ընկույզ, նուշ եւ պիստակ ներառել: Այս մթերքները հատկապես արդյունավետ են «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման համար։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ