Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է «Օմիկրոն»-ի և «Դելտա»-ի պատճառով COVID-19 «ցունամիի» վտանգի մասին

ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է «Օմիկրոն»-ի և «Դելտա»-ի պատճառով COVID-19 «ցունամիի» վտանգի մասին

475
0

Կորոնավիրուսի օմիկրոն և դելտա շտամները կարող են աշխարհում հիվանդացության նոր ալիք առաջացնել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար  Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուսը։

 

Պաշտոնյան խոսել է դելտա և օմիկրոն շտամների պատճառով կորոնավիրուսով վարակման դեպքերի, հոսպիտալացվածների և մահացողների թվի աճի մասին։ ԱՀԿ ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել օմիկրոնի ուժեղ վարակիչ լինելու վրա։

 

«Դա կարող է հանգեցնել դեպքերի ցունամիի, ինչը կարող է զգալիորեն մեծացնել ճնշումը առողջապահական համակարգերի վրա ամբողջ աշխարհում», — մեջբերել է կազմակերպության կայքը Գեբրեյեսուսի խոսքերը:

 

Նա կոչ է արել վերացնել առողջապահության ոլորտում անհավասարությունները համաճարակը հաղթահարելու համար՝ նշելով, որ հակառակ դեպքում հնարավորություն կստեղծվի վիրուսի նոր տարբերակների առաջացման համար, որոնք կարող են շրջանցել հակահամաճարակային միջոցառումները։

 

ԱՀԿ ղեկավարը նաև դեմ է արտահայտվել հարուստ երկրներում խթանող պատվաստումներին: Նրա խոսքով, դա սպառնում է աղքատ երկրներում դեղամիջոցի պակասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ