Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 514 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 514 նոր դեպք

572
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 514 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 711 մարդ, ևս 61-ը՝ մահացել։

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 46 059 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 5,46 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,65 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,09 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 930 544 դեպք, որից 890 733 հիվանդ ապաքինվել է, 13 707-ը ՝ մահացել:

Առ այսօր կատարվել է 2 495 435 պատվաստում, օրական՝ 11 720:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ