Գլխավոր էջ Գլխավոր Քովիդ -19. չեղարկված հազարավոր թռիչքներ ամբողջ աշխարհում, ավելի քան 100 հազար հիվանդ...

Քովիդ -19. չեղարկված հազարավոր թռիչքներ ամբողջ աշխարհում, ավելի քան 100 հազար հիվանդ Ֆրանսիայում

748
0

Ֆրանսիայում պանդեմիայի սկզբից ի վեր առաջին անգամ գրանցվել է Կորոնավիրուսով վարակման հարյուր հազարից ավելի դեպք, անձնակազմի պակասի պատճառով բազմաթիվ ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները, իսկ եվրոպական երկրները վերադառնում են սահմափակումներին։ Այս մասին հայտնում է BBC-ին։

Ներկա դրությամբ օրական վարակի առավել շատ դեպքեր գրանցվում են ԱՄՆ-ում (մոտ 184 հազար), Մեծ Բրիտանիայում (120 հազար), Ֆրանսիայում (104 հազար), Իտալիայում (55 հազար)։

Ֆրանսիայում շաբաթ օրվա դրությամբ գրանցվել է ամենից շատ վարկման դեպք՝ պանդեմիայի մեկնարկից ի վեր։ Պետությունները փորձեցին կանխել վարակի նոր շտամի՝ Օմիկրոնի տարածումը, սահմանափակելով ճամփորդությունները։ Թեպետ վարակի թվերն ավելացել է հարյուր հազարով՝ չնայած սահմանափակումներին։

Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով, համավարակի սկզբից ի վեր Կորոնավիրուսով վարակվել է 279 միլիոն մարդ, մահացել 5,4 միլիոն։

Միլիոնավոր մարդկանց Սուրբ ծննդյան պլանները փոխվեցին՝ պայմանավորված հազարավոր չվերթների չեղարկմամբ։ Բառիս բուն իմաստով՝ ինքնաթիռ վարողներ չկան, ավիաընկերություններից հայտնում են, որ անձնակազմը չի բավարարում, քանի որ աշխատակիցները վարակվել են Քովիդով։ Ընդհանուր առմամբ, վերջին երկու օրերին չեղարկվել է մոտ 6 հազար չվերթ, որից 900-ը ԱՄՆ-ից։

ԱՄՆ-ում, ինչպես աշխարհի շատ երկրներում նկատվում է Կորոնավիրուսով վարակելության կտրուկ աճ։ ԱՄՆ-ի ինֆեկցիոն հիվանդությունների գլխավոր փորձագետ, բժիշկ Էնթոնի Ֆաուչը տեղեկացրել է, որ տոնական ճամփորդությունները բերում են Օմիկրոն շտամի տարածմանը նույնիսկ ամբողջությամբ պատվաստվածների։

Ավստրալիան ևս դարձավ չվերթների չեղարկումից ամենից շատ տուժած երկրներից մեկը, հարյուրից ավելի ներքին չվերթներ չեղարկվել են։

Իտալիան, Իսպանիան և Հունաստանը նորից վերադառնում են պարտադիր դիմակների կրմանը, իսկ Նիդերլանդներում մոտ մեկ ամիս կգործի լոքդաունը։

Գերմանիան դեկտեմբերի 28-ից կարգելի մարդկանց 10 հոգուց ավելի խմբերով հավաքվել և կփակի գիշերային ակումբները։ Ֆուտբոլային հանդիպումները կանցնեն առանց երկրպագուների։

Պորտուգալիայում դեկտեմբերի 26-ից կփակվեն գիշերային ակումբները, իսկ մարդիկ պետք է տանից աշխատեն մինչև հունվարի 9-ը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ