Գլխավոր էջ Գլխավոր Հակաիրավական որոշումից հետո քանի՞ աշխատակից է ՊՇՌ թեստ հանձնել, ո՞ւր են գնացել...

Հակաիրավական որոշումից հետո քանի՞ աշխատակից է ՊՇՌ թեստ հանձնել, ո՞ւր են գնացել այդ գումարները․ Արեգնազ Մանուկյան

283
0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է․

 

««Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է»․ դեմագոգիկ ձևով հայտարարել է ԱՆ իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը։

Սրանք բոլորը նիկոլախտով են վարակվել․ գերագույն գլխավոր դեմագոգն էլ էր հայտարարում․ «Մեր հաղթանակը մեր պարտության մեջ է»։

 

Այդպես պարտվեցին կորոնավարակի դեմ պայքարում, այդպես պարտվեցին 44-օրյա պատերազմում, այդպես պարտվեցին ՏԻՄ ընտրություններում, և հիմա այդպիսի պարտության են տանում Հայաստանի պետականությունը։

 

Սրանք աներես են, անամոթ, ստախոս, կործանիչ ու ավերիչ։

 

Ի դեպ, այսօր հարցում եմ ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պահանջելով ներկայացնել, թե «իրավաբան» նախարարի հակաիրավական որոշումից հետո քանի՞ աշխատակից է ՊՇՌ թեստ հանձնել, որքա՞ն գումար են նրանք վճարել դրա համար, ո՞ւր են գնացել այդ գումարները և, ի վերջո, ի՞նչ է ձեռնարկում նախարարությունն իր հակասահմանադրական որոշումից հետո իրենց հաշվին ստիպողաբար ՊՇՌ թեստ հանձնած քաղաքացիների գումարները հետ վերադարձնելու ուղղությամբ։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ