Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 110 երկրներում

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 110 երկրներում

425
0

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 110 երկրներում։ Այն տարածվում է ավելի արագ, քան «Դելտա» շտամը, բայց՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուրբաթ օրը տարածված COVID-19-ի մասին ինֆորմացիայի, այն կարող է լինել ավելի թեթև։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Դեկտեմբերի 22-ի դրությամբ «Օմիկրոն»-ը հայտնաբերվել է ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջանների 110 երկրներում։

Առաջնային տվյալները ցույց են տալիս, որ «Օմիկրոն»-ը շատ ավելի արագ է տարածվում, քան «Դելտա»-ն և կարող է ավելի քիչ ծանր լինել: Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե որքանով են պատվաստանյութերը կամ նախկին հիվանդությունները նպաստում հիվանդության ավելի հեշտ ընթացքին»,- նշվում է հաղորդագրությունում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ