Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսային հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հրդեհի զոհ Է դարձել երկու հիվանդ

Կորոնավիրուսային հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հրդեհի զոհ Է դարձել երկու հիվանդ

439
0

Մարզային ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հրդեհի զոհ է դարձել երկու հիվանդ։ Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն։

 

Հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 24-ի առավոտյան ժամը 09։00-ին մոտ, այն շենքի առաջին հարկում, որտեղ գտնվում է «կարմիր գոտին»։

 

Բաժնից տարհանվել է 16 մարդ, հրդեհի մակերեսը կազմել է 15 քմ։

 

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն արագորեն մարել են հրդեհը, սակայն մինչ այդ անկողնուն գամված երկու հիվանդ մահացել էր։

 

Հրդեհի պատճառը ըստ նախնական տվյալների եղել է կարճ միացումը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ