Գլխավոր էջ Գլխավոր «Իր հաշվին» բառակապակցություն, իրավական առումով այլևս գոյություն չունի»․ Արամ Վարդևանյան

«Իր հաշվին» բառակապակցություն, իրավական առումով այլևս գոյություն չունի»․ Արամ Վարդևանյան

901
0

Երեկ, դեկտեմբերի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, նշել է, որ աշխատողները իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտումների պարտականություն չունեն, որովհետև այն հակասահմանադրական ճանանչվեց։

Արամ Վարդեվանյանը ֆեյսբուքյան էջում նշել է, թե ցավ է ապրում, որ այս գործընթացն այսքան երկար տևեց․

«Մարդկանցից գումար շորթելու, տուգանքի մատերյալ դիտարկելու պրոցեսը գնահատական ստացավ Սահմանադրական Դատարանի կողմից։ ՍԴ-ն հրապարակել է որոշման եզրափակիչ մասը։ Մենք ասում էինք, որ մարդկանց վրա պետության պարտականությունը չպետք է լինի, մարդիկ ՊՇՌ թեստավորման ծախսերը չպետք է կրեն, պետությունն է ամբողջ գործաընթացի պատասխանատուն, հատկապես երբ մենք ունենք սոցիալ տնտեսական չափազանց ծանր պայմաններ։ ՊՇՌ հետազոտությունը իրականացնում էր աշխատողը իր հաշվին, իսկ այժմ «իր հաշվին» բառակապակցությունը իրավական առումով այլևս գոյություն չունի։ Երբ անձը իր սակավաթիվ միջոցների հաշվին պետք է կատարի ՊՇՌ հետազոտություն՝ այլևս հակասահմանադրական է։

Ըստ Վարդեվանյանի՝  հարյուր հազարավոր մարդիկ ծախսել են միջոցներ՝ հակասահմանադրական որոշման համար։

«ՀՀ-ում պետք է ձևավորվի քաղաքականության պատասխանատվության ինստիտուտը։ Ճանապարհն այն է, երբ ՍԴ-ն ակնհայտ հարցերում գնահատական է տալիս և ճանաչում է Սահմանադրությանը հակասող և անվավեր ինչ որ դրույթ, կամ դրույթի հեղինակի վարքագիծը, դա պետք է ունենա հետևանք։ Իսկ հետևանքը չպետք է լինի էմոցիոնալ բնույթի հայտարարությունները։ Հարգելիներս, այն որ մարդիկ պետք է թեստավորվեն կամ պատվաստվեն, դա նաև միջազգային փորձն է, բայց միջազգային փորձը նաև ինչ է ասում , որ այդ պարտականությունը չպետք է լինի մարդու միջոցների հաշվին, եթե այդպես է, ապա այն վերածվում է հարկադիր պարտադրանքի։Հարց է առաջանում, ի վերջո այս պարտականությունը ու՞մ վրա է դրվում։ Պարզ է որ ՊՇՌ հետազոտությունները աշխատողների կողմից է կատարվելու, արդյո՞ք դա պետք է դրվի գործատուի վրա, թե ՀՀ պետբյուջեի։ Եկեք պարզ խոսենք ՀՀ պետական բյուջեն ունի բավարար միջոցներ, պետական միջոցները բավարար են առավել քան։ Հետևաբար այս պարտականությունը այլ հասցեատիրոջ վրա դնելը աբսուրդային իրավիճակ է առաջացնում»,-նշել է նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ