Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում հավանության է արժանացել COVID-19-ի դեմ առաջին դեղահաբի կիրառությունը

ԱՄՆ-ում հավանության է արժանացել COVID-19-ի դեմ առաջին դեղահաբի կիրառությունը

510
0

ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի վերահսկողության սանիտարական ծառայությունը հավանության է արժանացրել կորոնավիրուսի բուժման համար նախատեսված առաջին դեղամիջոցը՝ Paxlovid-ը։

 

Դեղամիջոցն արտադրում է  Pfizer ընկերությունը։ Այն կվաճառվի դեղատոմսով և անհրաժեշտ է օգտագործել կորոնավիրուսի ախտանշանների ի հայտ գալուց և վիրուսի առկայությունը հաստատելուց անմիջապես հետո։

 

 

 

«Սա համավարակի դեմ պայքարի կարևոր քայլն է»,- հայտարարել է դեղորայքի և հետազոտությունների գնահատման կենտրոնի՝ FDA -ի ղեկավար Պատրիցիա Կացազոնին։

 

Paxlovid դեղամիջոցն իրենից ներկայացնում է դեղահաբ։ Դրա օգտագործումը ցուցված է 12 տարեկանից բարձր տարիքի անձանց մոտ  COVID-19-ի թեթև և միջին ծանրության դեպքերի համար։

 

Միևնույն ժամանակ դեղամիջոցի հեղինակները նշում են, որ պատվաստումը շարունակում է մնալ շատ կարևոր։

 

FDA-ն համարում է, որ դեղամիջոցի արդյունավետությունը գերազանցում է պոտենցիալ ռիսկերը։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ