Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում մահացության մակարդակը մնում Է բարձր. 68 մահ՝ մեկ օրում

Վրաստանում մահացության մակարդակը մնում Է բարձր. 68 մահ՝ մեկ օրում

459
0

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման 2164 նոր դեպք, մահացել Է 68 հիվանդ:

Ընդամենը համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման 918 հազար 641 դեպք, 13 հազար 289 մարդ դարձել Է COVID-19-ի զոհ: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 3767 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 873 հազար 178 հիվանդ:Թբիլիսիում վերջին օրվա ընթացքում գրանցվել Է ախտահարման 1074 նոր դեպք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 32 հազար 148-ի, նրանցից 5327-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1336-ի վիճակը ծանր Է, նրանցից 309 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 1009 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 25 հազար 812 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 34 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 33 հազար 993 հոգի:

Վրաստանում վերջին օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 43 հազար 437 թեստ. 25 հազար 20-ը՝ հակագենի, 18 հազար 417-ը՝ ՊՇՌ-թեստ: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), դեկտեմբերի 22-ի տվյալներով, կազմում Է 4,98 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 6,43 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 5,94 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ