Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 277 միլիոնը

COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 277 միլիոնը

563
0

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 277 միլիոն 161 հազար 452:

Այդ մասին,  վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 377 հազար 204 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 51 միլիոն 545 հազար 991 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 812 հազար 69-ի:Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 765 հազար 976-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 478 հազար 759 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 222 հազար 928 հիվանդացած, նրանցից մահացել Է 618 հազար 91 մարդ:

 

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 692:

 

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2495, Հնդկաստանում՝ 342, Բրազիլիայում՝ 2878 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ